Արտիստիկ ակտիվիզմ և «ագոնիստական» տարածքներ

հեղինակ՝
Շանթալ Մուֆֆ
Ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ին
>>

Արաբական գարուն․ Եմեն

“Կարաման պատեր չունի” (2012)
ռեժ․ Սառա Իշաք
>>

Ժողովրդավարության ագոնիստական մոդել

էսսեն տպագրվել է «Ժողովրդավարական պարադոքս» գրքում, որտեղ Մուֆֆը ներկայացնում է իր դիտարկումները ժողովրդավարության տարբեր մոդելների մասին և առաջ է բերում լիբերալ ժողովրդավարության պարադոքսը, որի կենտրոնում է “հակառակորդի” հասկացությունը։ >>

ի՞նչ է նշանակում մասնակցել ընտրություններին

արդյո՞ք ընտրողն ունի քաղաքական ընտրություն։
ի՞նչ է իրենից ներկայացնում համամասնական ընտրակարգը և արդյո՞ք այն ապահովում է գործընթացի (ապա)քաղաքականացման պայմաններ։
Վերջապես՝
մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին։
>>

Արաբական գարուն․ Մարոկկո

“Իմ Մախզենը և ես” (2012)
ռեժ․ Նադիր Բուհմուչի >>

«լուսանկարչություն, պատերազմ, անարգանք»

Ըստ Բաթլերի, Սոնթագը մեկնաբանությունը հասկանում է ի բնե պատումային, հետևաբար լուսանկարը առանց ուղեկցող վերլուծության և նկարագրության չի կարող արտադրել իրավիճակի ըմբռնում։ Սրան հակադրվելով, Բաթլերը բերում է “ներդրված” լուսանկարչության օրինակը, երբ լուսանկարը արվում է նրան հատկացված հատուկ դիրքից, և մինչև դիտողին հասնելը, արդեն իսկ իր մեջ մեկնաբանություն է պարունակում։ >>

Հետազոտական փոքր նախագծեր ներկայացնելու հրավեր

Մենք համարում ենք, որ հետաքրքրվածությունն ու զգացմունքները չեն կարող չազդել հետազոտության ընթացքի և արդյունքների վրա` թեմայի ընտրությունից մինչև նյութի մեկնաբանություն, և, խնդրականացնելով օբյեկտիվությունն ու չեզոքությունը, կարևորում ենք հետազոտողի չքողարկված կողմնակալությունը, ներգրավվածությունը և հետազոտության թիրախային խմբի մաս լինելը։ >>

Ինտելեկտուալները և իշխանությունը

տեսության ի՞նչ լինելու և ներկայացուցչության խնդրի շուրջ >>

Թարգմանության քաղաքականություն

Կխոսենք թարգմանության, լեզվի, դիմադրության, իմաստների, հաղորդակցության, մեկնաբանության և թարգմանչի քաղաքական դիրքորոշման շուրջ։ >>

Ինտելեկտուալները և իշխանությունը․ խոսակցություն Միշել Ֆուկոյի և Ժիլ Դելյոզի միջև

…ատելության տակ, որ մարդիկ ունեն արդարադատության, դատավորների, դատարանների, բանտերի հանդեպ, պարզապես ավելի լավ ու արդար արդարադատության գաղափարը չէ, այլ նախ և առաջ մի եզակի ըմբռնում, որ իշխանությունն իրագործվում է ի վնաս ժողովրդի։ Արդարադատության դեմ պայքարը պայքար է ընդդեմ իշխանության, և չեմ կարծում, թե այն պայքար է անարդարության դեմ… >>

Հեքիաթային ամենաթողություն #1

Ճշմարտության Տիեզերական Բողբոջը,
Զոլերից հոգնած Վագրուհին,
Կատուն՝ մեյնսթրիմի մեջ,
Գազարն ու Չամիչը մեծ զգացմունքի շեմին,
Պետերբուրգցի հեքիաթասաց և պերֆորմեր
Վադիմ Խոխրյակովը
և LSD-ն՝ երաժշտական աջակցություն >>

Անվավերագիր

հեղինակ և իրագործող՝ Դե Կոլեկտիվ
2016 >>

Պանելային քննարկում «1000 դրամի» օրենքի շուրջ

ինչ է իրենից ներկայացնում զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության նոր օրենքը, որոնք են դրա քաղաքական, տնտեսական և գաղափարախոսական ասպեկտները և ինչով է պայմանավորված դիմադրության անտեսանելիությունը։ >>

Ամբոխները խելագարված

“Ամբոխները խելագարված” պոեմը Չարենցի վաղ շրջանի հայտնի ստեղծագործություններից է, որը գրվել է հեղափոխական և հակահեղափոխական ընթացքների ազդեցությամբ 1918 թ․ և պատկերում է ոտքի ելած ժողովրդի՝ հին աշխարհը քանդելուն և նրա փլատակների վրա նորը կառուցելուն ուղղված պայքարը >>

բարոյականի եւ սոցիալականի միջեւ

#1000 դրամ

Թերեւս սա այն եզակի գրաֆիթիներից է, որը պատերից քերելու եւ ջնջելու քաղաքային իշխանությունների ջանքերը շատերը կգնահատեն։ >>

Հայաստանում ակտիվիզմի ճգնաժամի շուրջ

Քննարկումը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 14-ին: Մի քանի օր անց իմացանք ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին: Տեսագրության հրապարակումը հետաձգվեց: >>

Ընտրությունները քաք են, թեկնածուները՝ զիբիլ

Ամենահզոր և հետևաբար ամենաճնշող ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթեց ֆաշիստական և կնատյաց հռետորաբանության կրող միլիարդատեր Դոնալդ Թռամփը:
Այս իրադարձության հնարավոր հուսադրող հետևանքների մասին… >>

ինչո՞ւ չէինք նախապատրաստվել նման ելքի

Ինչպե՞ս է խորհրդարանական ժողովրդավարությունը մեզ բերել ծայրահեղ հակաժողովրդավարական նախագահ, և արդյո՞ք մենք պետք է պատրաստ լինենք հանդես գալու ավելի շատ իբրև դիմադրության շարժում, քան՝ քաղաքական կուսակցություն։ >>

պետք չի արդարություն սպասել անարդար համակարգից

Ոստիկանապետ Սեիդովը մտածում է, որ ստորացնում է մեզ՝ ստիպելով ավլել բակը։ էդ արարածը ի վիճակի չի հասկանալ, որ մեզ ստորացնում է, որ փողոցներն ավլում են տարեց կանայք, երբ աթոռին գամվածները, ովքեր ասում են «օրենքը ես եմ», և նրանց ենթակաները գետնով քարշ են տալիս զինվորների մայրերին, երբ հիվանդ գիտակցությամբ վարձու ավազակները մտնում են Նարդարան և սպանում մեզ նման մարդկանց՝ միայն․․․ >>

«Լսիր ինձ»

չպատմված պատմություններ ատելությունից անդին >>

Feminism & Embroidery: Free the Needle

to reclaim ‘feminine’ handicrafts as a protest… >>

Հին ազգի նոր պետությունը

Իսրայելը Հայաստանում հաճախ հիշատակվում է որպես ազգային պետության օրինակելի նախագիծ։ Զուգահեռներ են տարվում հայերի և հրեաների ճակատագրերի միջև. հին, ճնշված, բարբարոս ցեղերին անդադար սանձող, տաղանդաշատ ազգ` թշնամիներով շրջապատված, սփյուռքն էլ մեջքին։ Իգալ Լևինը պատմում է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Իսրայելի քաղաքականությունը և ինչի են հանգեցնում օկուպացիան և ապարտեիդը >>

Չünքüşաbaտum. որսալով ան-հայտ անցյալը

Ինչպե՞ս են 4-րդ սերնդի հայկական և թուրքական ծագում ունեցող, պատմության հակադիր կողմերում հայտնված երկու երիտասարդ կին, երկուսն էլ նույն գյուղից` Չնքուշից, երկխոսություն ստեղծում, որը մարտահրավեր է նետում Ցեղասպանության դիսկուրսը պարփակող զոհ/ոճրագործ երկյակին (binary): Հետևելով մեր ընտանիքների անդրազգային տեղաշարժումներին ու 1915-ի շուրջ պատումների հետագա փոխակերպմանը` այս նախագիծը Թուրքիայում և հայկական սփյուռքում… >>

Ձրի շուկա

Նախորոք կամ հենց շուկայի անցկացման ժամին դուք կարող եք բերել ձեր իրերը, թողնել նմանատիպ իրերի կողքին և սկսել փնտրել այն, ինչ պետք է ձեզ։ Եթե դուք չունեք բերելու ոչ մի բան, դա խնդիր չէ՝ այստեղ չեն փոխանակվում և գին չեն որոշում․ պարզապես վերցրեք այն, ինչը այլևս պետք չէ տիրոջը։
>>

Պաշարողական դրություն

ռեժ․ Կոստա Գավրաս
1972 թ․ >>

աճի խումբ

Ինքնագիտակցության աճի խմբին միանալու համար կարող եք գրել communeonline@gmail.com էլ․ հասցեին։ >>

Կարեկցել ապստամբներին, բայց չընդունել գաղափարները

«Սասնա Ծռեր» խմբի կողմից հայտարարված զինված ապստամբության հանգամանքների եւ ազգայնականության հեղափոխական պոտենցիալի մասին >>

ԱնՁեն ապստամբություն

կիսվել մտքերով Խորենացիում (ոստիկանական պատնեշից այս և այն կողմ) տեղի ունեցող իրադարձությունների շուրջ` սեփական ներգրավվածության\մասնակցության սահմանները և ձևերը հստակեցնելու համար։ >>

ոչ ոստիկանապետությանը

«Ժամանակակից նեոլիբերալ ռեժիմները թե Հայաստանում, թե աշխարհով մեկ չունեն կեցության այլ ձև, քան ոստիկանապետությունը» >>

«նորմալության» և «աննորմալության» շուրջ

առաջին՝ մենտալ խանգարումը չի կարող պատճառ հանդիսանալ մարդու գործունեությունն արժեզրկելու համար, և երկրորդ՝ մենք կարծում ենք, որ հոգեբուժարաններ պետք չեն։ Դրանց գոյությունը պայմանավորված է համակարգով, որը կրթության, դաստիարակության ու հասարակական նորմաների միջոցով արգելափակում է… >>

Ինքնագիտակցության աճի ֆեմինիստական խմբեր. պատմական անդրադարձ և կիրառության ձեռնարկ

Ինքնագիտակցության աճի խմբերը շատերիս համար կարևոր և բացառիկ փորձ են՝ ոչ բռնի հաղորդակցության, ինքնակազմակերպման, empowerment-ի, սեփական ու կանացի սոցիալականացման փորձ ունեցող այլ մարդկանց ուժերի մեջ վստահության. և սա, թերևս, ամենաուղիղ հակակնատյաց(ական) գործողությունն է: >>

հայեցի լրագրությունն էքստրիմալ պայմաններում

Ապրիլի առաջին օրերին, երբ Ղարաբաղում՝ զորքերի շփման գծում, լարվածությունն ու զոհերի թիվը կտրուկ աճեց, հայաստանյան լրագրողները զանգվածաբար և անթաքույց սպասարկեցին իշխանական գիծը: Ոմանք խոստովանում էին, որ այդ օրերին հնարավոր չէր լրագրություն անել և որ նրանք խախտեցին մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները: >>

շուկայի և ուտոպիայի մասին

Եվս մեկ անգամ կանդրադառնանք ավտոնոմությանը, որպես ոչ միայն պետությանը և շուկային դիմադրելու միջոց, այլ նաև գաղափար, որը ի վերջո “տեղայնացնում” է ուտոպիան և, հակադրվելով, կառուցում հարաբերությունների նոր ձևաչափ։ >>

Դեվիդ Գրեբերի “Պարտք․ պատմության առաջին 5000 տարին” գրքի քննարկում

Ինչպե՞ս ստացվեց, որ բանկից վերցված գումարի, բանակում ծառայելու, ծնողների հետ հարաբերությունների և ամուսնական կյանքի մասին մենք խոսում ենք, օգտագործելով “պարտք” բառը >>

!Women Art Revolution

ռեժ․ Լին Հերշման Լիսոն
2010 թ․ >>

Սոցիալական շարժումների տեսություններ

ինչո՞ւ, ինչպիսի՞ միջավայրում, ինչպե՞ս է առաջանում հանրային մոբիլիզացիան, որո՞նք են դրա դրսևորման ձևերը, շրջանակները և բովանդակությունը >>

Հանրայնացնել չի կարելի քանդել

Ինչպե՞ս կարող է քաղաքացիական հասարակությունը մոբիլիզացվել քաղաքային միջավայրի ժողովրդավարացման պայքարի շուրջ, ինչպիսի՞ գործիքներ են անհրաժեշտ, ի՞նչ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր կարելի է իրականացնել՝ հանրային վայրերը տեղական համայնքներին հասանելի դարձնելու համար, հորիզոնական ոչ բռնի պայքարի ի՞նչ միջոցներով և ի՞նչ արդյունքների կարելի է հասնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության պայքարից 6 տարի անց. >>

կրկնել մարտի 1-ը

Ի՞նչ տեղի ունեցավ 8 տարի առաջ մարտի 1-ին, ի՞նչ տեղի չունեցավ և ի՞նչ կարող էր տեղի ունենալ՝ հանրային բանավեճ Մարտի 1-ի շուրջ։ >>

Կորնելիուս Կաստորիադիսի «Պատերազմները Եվրոպայում» տեքստի քննարկում

Կարելի է արդյո՞ք խոսել մահվան հանդեպ անգիտակից հակման մասին և ո՞ւր է այն կորում պատերազմների բացակայության ժամանակ, կարելի է արդյո՞ք խոսել ինքնապահպանման բնազդի մասին, եթե պաշտպանվողների վրա միշտ ինչ֊որ մեկը հարձակվում է։ Եվ միլիտարիզմի հոգու պահպանման հարցում ի՞նչ դերակատարում ունեն հասարակական թվացյալ արժեքները, այդ թվում նաև ազգային պետությունը։ >>

Սուվերենը և բիոպոլիտիկան \ Բանախոս՝ Վարդան Ջալոյան

Սուվերենության գաղափարն ու բիոպոլիտիկայի գաղափարը, մի կողմից, կարևորում է կյանքը, մյուս կողմից՝ այն կյանքն այնքան չնչին է համարում, որ կարող է այն խլել, ինչն Ագամբենը արտահայտել է homo sacer-ի` «մերկ կյանքի» (bare life) և «արտակարգ իրադրության» գաղափարների միջոցով: >>

«ՈւՏՈՊԻԱ ԿԱՅԱՆ»

Եթե “ուտոպիա” տերմինը դիտարկենք այս քաղաքական պայքարի համատեքստում /աջ և ձախ/, ապա կարելի է նեոլիբերալիզմը դիտարկել որպես իրականացած ուտոպիա, իսկ դրան հակոտնյա գաղափար դիտարկել “ավտոնոմիան”, տարանջատելով այն ուտոպիականից»: >>

Skype֊քննարկում “Ախդուտ” (Միություն) կազմակերպության ակտիվիստ_ների հետ

իսրաելա֊պաղեստինյան հարաբերությունների և ժամանակակից Իսրայելի գաղափարախոսության, Արևմտյան ափի և Գազայի Սեկտորի օկուպացիա և ապարտեիդի մասին >>

Կրկնել Լենինին…

Որպես ելակետ կամ որպես համեմատության հենք դիտարկելով Լենինի տեսական հայացքներն ու քաղաքական գործունեությունը, կփորձենք քննարկման ու բանավեճի առարկա դարձնել հետևյալ թեմաները․ >>

Երկար օր Կոմունայում

Գրաֆիտիի և սթրիթ֊արտի ուորքշոփ >>

“լանդշաֆտներ, ուրվականներ”

“ընդհանուրի” ձևավորման անհրաժեշտության, ինչպես նաև ժողովրդի սուվերենության և կոլեկտիվ քաղաքականության հնարավորության մասին։ >>