Ամբոխները խելագարված

“Ամբոխները խելագարված” պոեմի ընթերցում և քննարկում

Առաջարկում ենք միասին ընթերցել և քննարկել Եղիշե Չարենցի “Ամբոխները խելագարված” պոեմը։
Այն Չարենցի վաղ շրջանի հայտնի ստեղծագործություններից է, որը գրվել է հեղափոխական և հակահեղափոխական ընթացքների ազդեցությամբ 1918 թ․ և պատկերում է ոտքի ելած ժողովրդի՝ հին աշխարհը քանդելուն և նրա փլատակների վրա նորը կառուցելուն ուղղված պայքարը:

Հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ժամը 19։00-ին, կփորձենք միասին քննարկել պոեմի գեղարվեստական և ներկայացված ժամանակաշրջանի պատմական առանձնահատկությունները, անդրադառնալ հեղինակի քաղաքական դիրքորոշմանն ու պայքարի, բողոքի ընկալմանը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով