«Լսիր ինձ»

«ԼՍԻՐ ԻՆՁ». չպատմված պատմություններ ատելությունից անդին
2016 թ.
տևողությունը՝ 88 ր.

2012 թ. DIY փաբի պայթյունից և բազմազանության երթի վրա հարձակումից հետո ԼԳԲՏ համայնքի մասին քննարկումները մեծ թափ ստացան և շարունակվում են մինչև այսօր: ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված քննադատական ու ագրեսիվ խոսակցությունները շաղախեցին ԼԳԲՏ մարդկանց դեմքերը, արգելափակեցին հնարավորությունը հասկանալու, թե ովքեր են այդ մարդիկ, որոնց թշնամի են համարում ու որոնց նկատմամբ ծայրաստիճան ատելությամբ են լցված:

«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչ համաձայնեցին տեսախցիկի առջև խոսել իրենց մասին: Պատմելով իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման, ընտանիքի հետ հարաբերությունների մասին և իրենց ձայնը լսելի դարձնելով` նրանք ԼԳԲՏ անձանց դեմքից մաքրում են հասարակության քսած շաղախը:

Ֆիմը կցուցադրվի նոյեմբերի 5-ին, ժամը 18։00-ին Կոմունայում՝ Հրաչյա Քոչար 13, արվեստանոց 33 հասցեով։
Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով