ի՞նչ է նշանակում մասնակցել ընտրություններին

Որքան էլ հիասթափվենք և խուսափենք ընտրություններից, որքան էլ կանխատեսելի թվան ընտրությունների արդյունքները, իշխանական պարտադրված օրակարգը դիրքավորման անհրաժեշտություն է ստեղծում։

Ներկա պայմաններում ի՞նչ է նշանակում մասնակցել ընտրություններին
և արդյո՞ք ընտրողն ունի քաղաքական ընտրություն։

Ինչո՞վ է պայմանավորված նոր ընտրական կարգի բարդացումը և արդյո՞ք այն տանում է հանրության էլ ավելի օտարացմանը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում համամասնական ընտրակարգը և արդյո՞ք այն ապահովում է գործընթացի (ապա)քաղաքականացման պայմաններ։

Վերջապես՝
մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին։

«Կոմունան» և «Սոցիոսկոպը» հրավիրում են խոսել այս (և մի շարք այլ) հարցերի շուրջ՝ մարտի 23-ին, ժամը 18:30-ին Էօնում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով