Անվավերագիր

Անվավերագիր. ֆիլմի դիտում և քննարկում

հեղինակ և իրագործող՝ Դե Կոլեկտիվ
մոնտաժ՝ Լուսինե Չերգեշտյան
2016
տևողությունը՝ 113 ր.

Ֆիլմը նկարահանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. Շուշիում, Ստեփանակերտում, Հադրութում, Վարազաբունում, Մարտակերտում 2015թ. նոյեմբերին: Այն ստեղծված է տասնմեկ կանանց հետ հարցազրույցների հիման վրա: Հարցազրույց են տվել այն կանայք, ովքեր պատերազմի ժամանակ կռվել են, բուժակ են եղել, գերի են ընկել, ամուսին կամ երեխա են կորցրել, դեռ երեխա են եղել:

Ներկա-յացնելով իրենց փորձառությունները, զգացողությունները, հիշողությունները՝ կանայք վավերացնում են ընդհանուր տարածք՝ «ազատագրում», «խաղաղություն», «պատերազմ», «պայքար» հասկացությունների իմաստավորմամբ: Ֆիլմով փորձ ենք արել վերհանել առանձին կանանց առօրյա դիմադրությունը հայրիշխանական ճնշումներին՝ պատերազմական պարտադրված կոնտեքստում:
15621765_1277105798994156_4576121087469783406_n

Ֆիլմի կցուցադրվի դեկտեմերի 22-ին, ժամը 19։00-ին Կոմունայում՝ Հր. Քոչար 13, արվեստանով 33 հասցեով։
Մուտքն ազատ է:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով