Արաբական գարուն․ Եմեն

«Կոմունայում» պարբերաբար կլինեն վավերագարական և կիսավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ՝ Արաբական գարնան և արաբական աշխարհից դուրս դրան հաջորդած շարժումների* մասին։

Այս անգամ՝ մարտի 27-ին (ժամը 19:00֊ին, Կոնունայում), կդիտենք Սառա Իշաքի “Կարաման պատեր չունի” (անգլ․ Karama has no walls) վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Եմենում 2011 թ․ ապստամբության պատմությունը։ Ֆիլմը ստեղծվել է հարցազրույցների և սիրողական տեսաձայնագրությունների հիման վրա։

տևողությունը՝ 26ր
ֆիլմը կցուցադրվի անգլերեն ենթագրերով։

17457538_1372605146110887_4416629297466375538_n

* Ժողովրդական ըմբոստությունների ալիքը, որը 2011 թ․ սկզբին անցավ մի շարք արաբական երկրներով, ստացել է Արաբական գարուն անվանումը։ Թունիսում, Եգիպտոսում և Եմենում ապստամբությունները հանգեցրին իշխանափոխության, Լիբիայում և Սիրիայում՝ քաղաքացիական պատերազմի, Բահրեյնում, Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, Մարոկկոյում և Օմանում զանգվածային բողոքները չհանգեցրին քաղաքական էական փոփոխությունների։ Բողոքներ էին եղել նաև Քուվեյթում, Լիբանանում, Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում, Ջիբութիում, Արևմտյան Սահարայում։ Տեսաբանների, վերլուծաբանների և ակտիվիստների մի մասը համարում է, որ Արաբական գարնան շարունակությունն էր նաև Իսպանիայում Զայրացածների (Indignados) շարժումը, բողոքները Հունաստանում և Անգլիայում, ինչպես նաև Օքուփայ Ուոլ֊Սթրիթը։

Չփորձելով քողարկել տարբեր գերտերությունների և մասնավորապես ԱՄՆ֊ի ազդեցությունը Արաբական Գարնան ապստամբություններում, մենք համարում ենք, որ ըմբոստությունների մասնակիցների մեծ մասը եղել է ինքնակազմակերպված։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով