Արաբական գարուն․ Մարոկկո

«Կոմունայում» պարբերաբար կլինեն վավերագարական և կիսավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ՝ Արաբական գարնան և արաբական աշխարհից դուրս դրան հաջորդած շարժումների* մասին։

Այս շաբաթ՝ մարտի 22-ին (ժամը 19:00 և, ինչպես միշտ, Հր․ Քոչար 13, արվ․ 33), կդիտենք Նադիր Բուհմուչի “Իմ Մախզենը և ես” (անգլ․ My Makhzen and Me) վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Մարոկկոյի “փետրվարի 20֊ի” շարժման պատմությունը։ Ֆիլմը ստեղծվել է հարցազրույցների և սիրողական տեսաձայնագրությունների հիման վրա։ Արգելված է Մարոկկոյում։

Տևողությունը՝ 43ր
Ֆիլմը կցուցադրվի անգլերեն ենթագրերով։

17361509_1369463613091707_2124563356131425104_n

* Ժողովրդական ըմբոստությունների ալիքը, որը 2011 թ․ սկզբին անցավ մի շարք արաբական երկրներով, ստացել է Արաբական գարուն անվանումը։ Թունիսում, Եգիպտոսում և Եմենում ապստամբությունները հանգեցրին իշխանափոխության, Լիբիայում և Սիրիայում՝ քաղաքացիական պատերազմի, Բահրեյնում, Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, Մարոկկոյում և Օմանում զանգվածային բողոքները չհանգեցրին քաղաքական էական փոփոխությունների։ Բողոքներ էին եղել նաև Քուվեյթում, Լիբանանում, Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում, Ջիբութիում, Արևմտյան Սահարայում։ Տեսաբանների, վերլուծաբանների և ակտիվիստների մի մասը համարում է, որ Արաբական գարնան շարունակությունն էր նաև Իսպանիայում Զայրացածների (Indignados) շարժումը, բողոքները Հունաստանում և Անգլիայում, ինչպես նաև Օքուփայ Ուոլ֊Սթրիթը։

\ Չփորձելով քողարկել տարբեր գերտերությունների և մասնավորապես ԱՄՆ֊ի ազդեցությունը Արաբական Գարնան ապստամբություններում, մենք համարում ենք, որ ըմբոստությունների մասնակիցների մեծ մասը եղել է ինքնակազմակերպված։ \

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով