Ինտելեկտուալները և իշխանությունը․ խոսակցություն Միշել Ֆուկոյի և Ժիլ Դելյոզի միջև

…ատելության տակ, որ մարդիկ ունեն արդարադատության, դատավորների, դատարանների, բանտերի հանդեպ, պարզապես ավելի լավ ու արդար արդարադատության գաղափարը չէ, այլ նախ և առաջ մի եզակի ըմբռնում, որ իշխանությունն իրագործվում է ի վնաս ժողովրդի։ Արդարադատության դեմ պայքարը պայքար է ընդդեմ իշխանության, և չեմ կարծում, թե այն պայքար է անարդարության դեմ, արդարադատության անարդարության դեմ և հանուն արդարադատական համակարգի ավելի լավ իրագործման։