հայեցի լրագրությունն էքստրիմալ պայմաններում

Ապրիլի առաջին օրերին, երբ Ղարաբաղում՝ զորքերի շփման գծում, լարվածությունն ու զոհերի թիվը կտրուկ աճեց, հայաստանյան լրագրողները զանգվածաբար և անթաքույց սպասարկեցին իշխանական գիծը: Ոմանք խոստովանում էին, որ այդ օրերին հնարավոր չէր լրագրություն անել և որ նրանք խախտեցին մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները:

շուկայի և ուտոպիայի մասին

Եվս մեկ անգամ կանդրադառնանք ավտոնոմությանը, որպես ոչ միայն պետությանը և շուկային դիմադրելու միջոց, այլ նաև գաղափար, որը ի վերջո “տեղայնացնում” է ուտոպիան և, հակադրվելով, կառուցում հարաբերությունների նոր ձևաչափ։

Հանրայնացնել չի կարելի քանդել

Ինչպե՞ս կարող է քաղաքացիական հասարակությունը մոբիլիզացվել քաղաքային միջավայրի ժողովրդավարացման պայքարի շուրջ, ինչպիսի՞ գործիքներ են անհրաժեշտ, ի՞նչ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր կարելի է իրականացնել՝ հանրային վայրերը տեղական համայնքներին հասանելի դարձնելու համար, հորիզոնական ոչ բռնի պայքարի ի՞նչ միջոցներով և ի՞նչ արդյունքների կարելի է հասնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության պայքարից 6 տարի անց.

Կորնելիուս Կաստորիադիսի «Պատերազմները Եվրոպայում» տեքստի քննարկում

Կարելի է արդյո՞ք խոսել մահվան հանդեպ անգիտակից հակման մասին և ո՞ւր է այն կորում պատերազմների բացակայության ժամանակ, կարելի է արդյո՞ք խոսել ինքնապահպանման բնազդի մասին, եթե պաշտպանվողների վրա միշտ ինչ֊որ մեկը հարձակվում է։ Եվ միլիտարիզմի հոգու պահպանման հարցում ի՞նչ դերակատարում ունեն հասարակական թվացյալ արժեքները, այդ թվում նաև ազգային պետությունը։

Սուվերենը և բիոպոլիտիկան \ Բանախոս՝ Վարդան Ջալոյան

Սուվերենության գաղափարն ու բիոպոլիտիկայի գաղափարը, մի կողմից, կարևորում է կյանքը, մյուս կողմից՝ այն կյանքն այնքան չնչին է համարում, որ կարող է այն խլել, ինչն Ագամբենը արտահայտել է homo sacer-ի` «մերկ կյանքի» (bare life) և «արտակարգ իրադրության» գաղափարների միջոցով:

«ՈւՏՈՊԻԱ ԿԱՅԱՆ»

Եթե “ուտոպիա” տերմինը դիտարկենք այս քաղաքական պայքարի համատեքստում /աջ և ձախ/, ապա կարելի է նեոլիբերալիզմը դիտարկել որպես իրականացած ուտոպիա, իսկ դրան հակոտնյա գաղափար դիտարկել “ավտոնոմիան”, տարանջատելով այն ուտոպիականից»: