Ժողովրդավարության ագոնիստական մոդել

էսսեն տպագրվել է «Ժողովրդավարական պարադոքս» գրքում, որտեղ Մուֆֆը ներկայացնում է իր դիտարկումները ժողովրդավարության տարբեր մոդելների մասին և առաջ է բերում լիբերալ ժողովրդավարության պարադոքսը, որի կենտրոնում է “հակառակորդի” հասկացությունը։

«լուսանկարչություն, պատերազմ, անարգանք»

Ըստ Բաթլերի, Սոնթագը մեկնաբանությունը հասկանում է ի բնե պատումային, հետևաբար լուսանկարը առանց ուղեկցող վերլուծության և նկարագրության չի կարող արտադրել իրավիճակի ըմբռնում։ Սրան հակադրվելով, Բաթլերը բերում է “ներդրված” լուսանկարչության օրինակը, երբ լուսանկարը արվում է նրան հատկացված հատուկ դիրքից, և մինչև դիտողին հասնելը, արդեն իսկ իր մեջ մեկնաբանություն է պարունակում։

Ամբոխները խելագարված

“Ամբոխները խելագարված” պոեմը Չարենցի վաղ շրջանի հայտնի ստեղծագործություններից է, որը գրվել է հեղափոխական և հակահեղափոխական ընթացքների ազդեցությամբ 1918 թ․ և պատկերում է ոտքի ելած ժողովրդի՝ հին աշխարհը քանդելուն և նրա փլատակների վրա նորը կառուցելուն ուղղված պայքարը