Հետազոտական փոքր նախագծեր ներկայացնելու հրավեր

«Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմը «Սոցիոսկոպ»հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի հետ համատեղ առաջարկում է  իրականացնել սոցիալ-մշակութային և քաղաքական ուղղվածություն ունեցող կարճաժամկետ հետազոտություններ։

Ընդհանուր նկարագրությունը
«Օբյեկտիվ» և «չեզոք» գիտելիք արտադրելուն ուղղված հետազոտություններում ավանդաբար հիմնվում են օտարման սկզբունքի վրա․ ենթադրվում է, որ հասարակականը իրենից ներկայացնում է օբյեկտիվ իրականություն, որը դուրս է հետազոտողի գիտակցությունից։ Հետևաբար զգացմունքներից, նախապաշարմունքներից, գնահատողական դատողություններից և անձնական հետաքրքրվածությունից ազատվելու պարագայում միայն հնարավոր է տեսնել իրերի իրական բնույթը։
Մենք համարում ենք, որ հետաքրքրվածությունն ու զգացմունքները չեն կարող չազդել հետազոտության ընթացքի և արդյունքների վրա` թեմայի ընտրությունից մինչև նյութի մեկնաբանություն, և, խնդրականացնելով օբյեկտիվությունն ու չեզոքությունը, կարևորում ենք հետազոտողի չքողարկված կողմնակալությունը, ներգրավվածությունը և հետազոտության թիրախային խմբի մաս լինելը։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել հետազոտական նախագծերին, որոնք

  • ուղղված են համայնքերի կամ սոցիալական շարժումների զորեղացմանը
  • Քաղաքականացնում են այն հարաբերությունները, որոնք ավանդաբար ընկալվում են իբրև ապաքաղաքական
  • տեսանելի են դարձնում այն քաղաքական և սոցիալ-մշակութային խնդիրները, որոնք ներկայացնում են հետազոտողի սոցիալական փորձը։


Հետազոտության (ընթացիկ) արդյունքների ներկայացման ձևաչափը ազատ է՝ պրեզենտացիա, հոդված, տեսանյութ, ցուցահանդես և այլն։

Հետազոտության տևողությունը՝ 4 ամիս + առավելագույնը 2 ամիս՝ ամփոփելու և արդյունքերը ներկայացնելու համար։

Նախագծերի հաստատումից հետո բոլոր դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել ոչ ֆորմալ սեմինարների՝ հետազոտական տարբեր մոտեցումների և մեթոդների ծանոթանալու։

Հետազոտության թիրախները, մեթոդաբանությունը, աշխատանքային ժամանակացույցը և անհրաժեշտ գրականությունը հստակեցնելու նպատակով հաստատված նախագծերի հեղինակների հետ հետագայում կկազմակերպվեն լրացուցիչ հանդիպումներ։


Ծրագրի շրջանակներում հետազոտողներին կտրամադրվի անհրաժեշտ տեխնիկա, մասնագիտական խորհրդատվություն և հետազոտական 4 ամիսների ընթացքում 40 000 դրամ հոնորար։

Հայտագրման նկարագրություն

Ո՞վ կարող է դիմել․ Հայաստանում ապրող, հայերեն իմացող մարդիկ։ Մասնագիտական կրթությունն ու հետազոտական փորձը պարտադիր չեն։ Մեզ համար կարևոր են դիմողի քաղաքական հայացքները և ներգրավվածությունը հասարակական պայքարներում։

Ի՞նպես դիմել․ ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ․ ապրիլի 5-ը ներառյալ ուղարկել լրացված հայտադիմումը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ communeonline@gmail.com էլ․ հասցեով։

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով