«Ինչպես գոյատևել ժանտախտը»

«Ինչպես գոյատևել ժանտախտը» ֆիլմի դիտում և քննարկում
ռեժ. Դեվիդ Ֆրենս
2012
տևողությունը՝ 110 ր.

Մայիսի երրորդ կիրակին աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը: Շատ երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովությունը և շարժումները բավականին ուժեղ և ազդեցիկ են դարձել։ Բայց ինչի՞ շնորհիվ և ինչպե՞ս ենք մենք հասել այս ամենին։ Ի՞նչ իրավիճակ էր 80-ականներին, երբ համաճարակին շատերը լուրջ չէին վերաբերում։ Ի՞նչ դեր է ունեցել ԼԳԲՏ շարժումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շարժման ձևավորման և խնդրի բարձրաձայնման գործում։
how_to_survive_a_plague_hero_970_545_02
«Ինչպես գոյատևել ժանտախտը» (How to Survive a Plague) 2012 թվականի ամերիկյան վավերագրական ֆիլմ է, որը պատմում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի առաջին տարիների, «ACT UP» ՁԻԱՀ-ի ջատագովության խմբի և մի խումբ ակտիվիստների մասին, ովքեր դուրս էին եկել ԱՄՆ կառավարության և բժշկական հաստատությունների դեմ` արդյունավետ դեղամիջոցներ ունենալու համար։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի բարձրաձայնման և շարժման ձևավորման մեջ մեծ դեր են ունեցել ԼԳԲՏ+ մարդիկ, խոսելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի սկզբի և խնդրի բարձրաձայնման մասին` անհնար է չխոսել և չանդրադառնալ ԼԳԲՏ շարժմանը։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի համար պայքարող ակտիվիստները բողոքարկում էին նաև ներգաղթման արգելքի` խտրական և հոմոֆոբ քաղաքականությունը։

Վավերագրական ֆիլմը ներառում է հարցազրույցներ ակտիվիստների, բժիշկների և գաղտնի կազմակերպությունների անդամների հետ, ինչպես նաև 1980-90-ականներին տեղի ունեցած տեսագրություններ ցույցերից, հանդիպումներից և լուսաբանումներից։

Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության» (մայիսի 15) և «Հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրերին» (մայիսի 17) նվիրված միջոցառումների շրջանակներում՝ ԼԳԲՏ+ համայնքի ակտիվիստների կողմից։

ֆիլմի թրեյլերը՝

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով