«Իսրայելն ընդդեմ Իսրայելի»

«Իսրայելն ընդդեմ Իսրայելի»
ռեժ.՝ Թերյե Կարլսոն
2010
տևողությունը՝ 83 ր.

վավերագրական ֆիլմը իսրայելցի ակտիվիստների մասին է, ովքեր դիմադրում են Պաղեստինը ռազմական օկուպացիայի մեջ պահելու՝ իսրայելական պետական քաղաքականությանը։ Ֆիլմում խաղաղության ակտիվիստները պատմում են, թե ինչպես են իրենք պայքարում պաղեստինցիների կյանքի, արժանապատվության, ազատ տեղաշարժի իրավունքի համար և ինչպես են մերժում պետական բռնությունը։

Նրանց պայքարն Իսրայելի բնակչության կողմից միանշանակ չի ընկալվում. ակտիվիստները ստիպված են պայքարել նաև սեփական արժանապատվության ու կյանքի իրավունքի համար՝ Իսրայելի ներսում։

Ֆիլմը կցուցադրվի մայսի 4-ին, ժամը 19:00-ին Կոմունայում՝ Հր. Քոչար 19, արվեստանոց 33 հասցեով:
Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում։

Israel vs Israel Artwork Hi Res

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով