!Women Art Revolution

!Կանայք Արվեստ Հեղափոխություն
ռեժ․ Լին Հերշման Լիսոն
2010 թ․
տևողությունը՝ 83 ր.

!Women Art Revolution (!Կանայք Արվեստ Հեղափոխություն) ֆիլմը ֆեմինիստական արվեստի «մեկուսի պատմությունը» քննում է արվեստագետների, պատմաբանների, կուրատորների ու քննադատների հետ զրույցների, դիտարկումների, արխիվային տեսանյութերի և նրանց ստեղծած աշխատանքների միջոցով։ Սկսելով ֆեմինիստական արվեստի ակունքներից՝ 1960-ականների հակապատերազմյան և քաղաքացիական իրավունքների ցույցերից, ֆիլմն անդրադառնում է 1970-ականներին ֆեմինիստական արվեստի կարևոր զարգացումներին, և ուսումնասիրում է , թե ինչպես այդ նախաձեռնող արվեստագետների համառությունը հանգեցրեց նրան, ինչն այսօր համարվում է 20-րդ դարավերջի արվեստի ամենակարևոր շարժումը։ Կինոռեժիսոր Լին Հերշման Լիսոնը ավելի քան 40 տարի հավաքագրել է մեծ քանակով հարցազրույցներ իր ժամանկակիցների հետ, և նյութը ամբողջացրել արվեստում և հասարակության մեջ կանանց հանդիպող խոչընդոտների վերացման համար պայքարողների ինտիմ դիմանկարի մեջ: Sleater-Kinney խմբի անդամ Քերի Բրաունսթայնի երաժշտությունն օգտագործած !W.A.R ֆիլմն անդրադառնում է Միրանդա Ջուլիին, The Guerilla Girls-ին, Իվոն Ռայնըրին, Ջուդի Շիկագոյին, Մարինա Աբրամովիչին, Յոկո Օնոյին, Սինդի Շերմանին, Բարբարա Քրուգերին, Բ. Ռուբի Ռիչին, Ինգրիդ Սիշիին, Քարոլի Շնիմանին, Միրիամ Շապիրոյին և Մարսիա Թաքըրին:

Ֆիլմի դիտումը տեղի կունենա մարտի 22֊ին, ժամը 19։00֊ին Կոմունայում՝ Հր․ Քոչար 13, արվեստանոց 33 հասցեով։
ֆիլմը կցուցադրվի անգլերեն լեզվով, ռուսերեն ենթագրերով։
Ֆիլմի դիտմանը կհաջորդի քննարկում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով