«Կապարե ժամանակներ», Մարգարեթ ֆոն Թրոթե

«Կապարե ժամանակներ» (գերմ․ Die bleierne Zeit)
ռեժ․ Մարգարեթ ֆոն Թրոթե
1981 թ․
տևողությունը՝ 106 ր.

Սոլիդարության միջազգային շարժման ակտիվիստ երկու քույրեր անմիջական մասնակցություն են ունենում 1970֊ականների իրադարձություններին։
Յուլիանան աշխատում է կանանց սոցիալական ամսագրում, իսկ Մարիանան ներգրավված է ռադիկալ ձախ տեռորիստական կազմակերպության (RAF — Կարմիր ֆրակցիայի բանակ) շարքերում։ Խմբի անդամների ձերբակալություններից հետևանքով նա ևս հայտնվում է ճաղերից այն կողմ։
Բանտային հանդիպումների ժամանակ քույրերը մեկը մյուսին ապացուցում են իրենց ընտրած ճանապարհների ճիշտ լինելը։
Ճամփորդության ժամանակ Յուլիանան հեռուստատեսությամբ իմանում է քրոջ մահվան մասին։ Վերադառնալով Գերմանիա, նա ստանձնում է Մարիանայի որդու դաստիարակությունը և սկսում իր սեփական հետաքննությունը՝ չնայած ինքնասպանության մասին պաշտոնական եզրակացության։

m1500

Կարելի է արդյո՞ք արդարացնել բռնի մեթոդները նրանով, որ բրնությունը արդեն իսկ պարտադրված է մեր հասարակությանը՝ կառավարության կողմից, բանակի և բանտերի միջոցով, օլիգարխիայի անպատժելիությամբ, պատրիարխալ նորմատիվությամբ և մեր ամբողջ մշակույթով։ Իշխանությամբ/լիազորություններով օժտվածը միշտ պատրաստ է դիմել բռնության, երբ առերեսվում է որևէ դիմադրությանը։ Կարելի է արդյո՞ք ասել, որ պետության բռնության մենաշնորհի պայմաններում ճնշվածների բռնությունը պարտադրված բռնություն է։ Եվ ի՞նչ վտանգներ է այն իր մեջ կրում։

diebleiernezeit_006-1

Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում։
Ֆիմը կցուցադրվի նոյեմբերի 15-ին, ժամը 19:00 Studio 20-ում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով