ԼԳԲՏ իրավունքները սխալ են

Հանդիպման ժամանակ կառանձնացնենք այն մեխանիզմները, որոնց արդյունքում ԼԳԲՏ իրավունքները ծառայում են պահպանողական օրակարգին՝ ՀԿ-դոնոր արդյունաբերական համալիրը, փինքուոշինգը (ծառայությունների և ապրանքների գովազդ քուիր և ԼԳԲՏ անձանց կամ իրավունքների օգտագործման միջոցով), հոմոնացիոնալիզմը, նեոլիբերալիզմը և բռնությունը պետության կողմից: Մասնակիցները քննադատորեն կմոտենան ԼԳԲՏ իրավունքների շարժման ռազմավարություններին ու հռետորաբանությանը՝ առավել լավ պատկերացում կազմելու համար առկա քաղաքական իրադրությունների մասին ԼԳԲՏ իրավունքների «հաղթանակների» և աճող բռնության պայմաններում:

Բանախոս՝ Ալոկ Վայդ-Մենոն, ով պերֆորմանսներ իրականացնող հանրաճանաչ արտիստ, գրող և ուսուցանող է: Վերջին 10 տարիների ընթացքում նա ընդգրկված է եղել տարբեր երկրների ֆեմինիստական, քուիր և տրանս շարժումներում:

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին, Կոմունայում՝ Հր․ Քոչար 13, արվեստանոց 33 հասցեով։
Լեզուն՝ անգլերեն, անհրաժեշտության դեպքում (միասնական ջանքերով) կտրամադրվի թարգմանություն:

Ալոկի այցը հնարավոր է դարձել հայ-վրաց-թուրքմենաղազախ-ամերիկյան սոլիդարության և ընկերության շնորհիվ: Հանդիպումը կազմակերպել է Աննա Նիկողոսյանը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով