«լուսանկարչություն, պատերազմ, անարգանք»

Առաջարկում ենք միասին ընթերցել ու քննարկել Յուդիթ Բաթլերի «Լուսանկարչություն, պատերազմ, անարգանք» էսսեն։

Բաթլերը մանրամասնում է լուսանկարչական շրջանակի բնույթը և դրա հարաբերությունը մեկնաբանական փորձառույթներին։ Նա դիրքավորում է սեփական փաստարկները՝ անդրադառնալով Սյուզան Սոնթագի «Լուսանկարչության մասին» (1977) և «Ուրիշների ցավի վերաբերյալ»(2003) գրքերին։ Ըստ Բաթլերի, Սոնթագը մեկնաբանությունը հասկանում է ի բնե պատումային, հետևաբար լուսանկարը առանց ուղեկցող վերլուծության և նկարագրության չի կարող պատմություն պատմել կամ արտադրել իրավիճակի ըմբռնում։ Սրան հակադրվելով, Բաթլերը բերում է “ներդրված” լուսանկարչության օրինակը, երբ լուսանկարը արվում է նրան հատկացված հատուկ տեղից, և մինչև լուսանկարը կհասնի դիտողին այն արդեն իսկ իր մեջ մեկնաբանություն է պարունակում։

Տեքստի հայերեն թարգմանությունը կարող եք ներբեռնել այստեղից
թարգմանիչ․ Շուշան Ավագյան

Քննարկումը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 17:00-ին Կոմունայում՝ Հր․ Քոչար 13, արվ․ 33 հասցեով։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով