Պանելային քննարկում «1000 դրամի» օրենքի շուրջ

Զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության նոր օրինագիծը, ըստ որի յուրաքանչյուր աշխատավարձ ստացող անձից պարտադիր կերպով գանձվելու է ամսական 1000-ական դրամ, դարձավ զանգվածային դժգոհության առիթ, սակայն այդ դժգոհությունը չստացավ որևէ քաղաքական արտահայտում։

Պանելային քննարկման ընթացքում խոսվեց, թե ինչ է իրենից ներկայացնում այս օրենքը, որոնք են դրա քաղաքական, տնտեսական և գաղափարախոսական ասպեկտները և ինչով է պայմանավորված դիմադրության անտեսանելիությունը։

Բանախոսներ․
Ժաննա Անդրեասյան, սոցիոլոգ
Կարեն Հարությունյան, ծրագրավորող
Յուրի Մանվելյան, լրագրող

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով