Պաշարողական դրություն

«Պաշարողական դրություն» (ֆր․ État de siège)
ռեժ․ Կոստա Գավրաս
1972 թ․
տևողությունը՝ 120 ր.

Կոստա Գավրասի 1972 թ. նկարահանված «Պաշարողական դրություն»  (ֆր. État de siège) ֆիլմը պատմում է Ուրուգվայում 1960-1970- ական թվականներին գործող Տուպամարոս արմատական ձախ խմբավորման մասին, որը կիրառում էր քաղաքային գերիլիայի եւ ուղիղ գործունեության մարտավարությունները։

«Սասնա ծռեր» խմբի հետ կապված վերջին իրադարձությունները արդիականացրեցին զինված պայքարի եւ ապսատամբության տարբեր տեսակների շուրջ խոսակցությունը։

Առաջարկում ենք միասին դիտել ֆիլմը եւ քննարկել Տուպամարոսի եւ Սասնա ծռերի միջեւ առկա տարբերությունները և ընդհանրությունները, Հայաստանում զանգվածային նման պայքարի (ան)հավանականությունը և, ընդհանրապես, քաղաքային գերիլիայի մարտավարությունները:

Հանդիպումը տեղի կունենա ուրբաթ, օգոստոսի 26-ին, ժամը 19։00-ին Կոմունայում՝ Հրաչյա Քոչար 13, արվեստանոց 33 հասցեով։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով