Սոցիալական շարժումների տեսություններ

Երկրոդ համաշխարհային պատերազմից հետո սկսված և 60֊ականներին շարունակվող և զարգացող խորքային տրանսֆորմացիաները (այդ թվում ԱՄՆ֊ի քաղաքացիական իրավունքների և հակա-պատերազմական դիսկուրսը, 1968-ի ֆրանսիական բողոքի ակցիաները, 1968-69-ի գերմանական և բրիտանական ուսանողության շարժումները, 1969 թ. Իտալիայի թեժ աշունը, արևելյան և արևմտյան Եվրոպայի պրո-դեմոկրատական մոբիլիզացիաները, կանանց իրավունքների և բնապահպանական շարժումների սաղմնային արտահայտությունները) առաջ բերեցին նոր աշխարհակարգ:

Անհրաժեշտություն առաջացավ ներքաղաքական, հասարակական և սոցիալական գործընթացների համակարգված և համեմատական ուսումնասիրության՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ, ինչպիսի՞ միջավայրում, ինչպե՞ս է առաջանում հանրային մոբիլիզացիան, որո՞նք են դրա դրսևորման ձևերը, շրջանակները և բովանդակությունը: 60֊ականներից ի վեր սոցիալական շարժումները հասարակական գիտությունների միջդիսցիպլինար ուսումնասիրության կարևոր բաղադրիչներից են:

Բանախոսության ընթացքում Օլյա Ազատյանը կներկայացնի սոցիալական շարժումների տեսությունների շուրջ իր հետազոտությունների արդյունքները։ Կքննարկենք սոցիալական շարժումների հիմնական տեսությունները, դրանց ուսուսմնասիրությունների շրջանակները և վերջի տարիներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ըստ այդ տեսությունների:

Բանախոսությունը տեղի կունենա մարտի 10֊ին, ժամը 19։00֊ին Կոմունայում՝ Հր․ Քոչար 33․ արվեստանոց 33 հասցեով։

Բանախոս՝ Օլյա Ազատյան

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով