սոլիդարություն վարդգես գասպարիին \ քննարկում

Փետրվարի 19-ին  Վարդգես Գասպարին, առանց նախապես զգուշացվելու,կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Նա մեղադրվում է դատավորի և հայցվորի ներկայացուցիչների հասցեին անհարգալից արտահայտություններ հնչեցնելու մեջ:

Փետրվարի 24-ին Գասպարին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից անհեթեթ պատճառաբանությամբ տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան՝ դատհոգեբանական փորձաքննության, որը հետաձգվել է քաղբանտարկյալի պաշտապնների միջնորդությամբ։ Ավելի ուշ Վարդգես Գասպարին իր փաստաբանների միջոցով  ՔԿՀ֊ից գրություն է փոխանցել՝ պատմելով իր նկատմամբ կիրառված խոշտանգումների և բռնությունների մասին։

Փետրվարի 25-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում փորձեցինք քննարկել, թե սոլիդարության ինչպիսի՞ ակցիաները կարող են արդյունավետ լինել ստեղծված իրավիճակում և ինչպիսի՞ ռազմավարություն ընտրել խնդրի հնարավոր լուծման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Փետրվարի 26֊ին Վարդգես Գասպարին ազատ արձակվեց կալանքից։ Նրա նկատմամբ խափանման միջոցը Վերաքննիչ դատարանի կողմից փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով