«ՈւՏՈՊԻԱ ԿԱՅԱՆ»

Ուտոպիա հասկացությունը լայնորեն օգտագործվում է և՛ ձախերի, և՛ աջերի կողմից։
Որոշ ձախեր տերմինը օգտագործում են սոցիալիզմը կամ կոմունիզմը բնորոշելու համար, տարանջատելով իրենց սոցիալիզմի գոյություն ունեցող ձևերից և սոցիալ-դեմոկրատների ռեֆորմիստական՝ այսինք համակարգը ներսից փոխելու, մարտավարությունը քննադատելու մղումով։
Որոշ աջերի կողմից “ուտոպիան” օգտագործվում է որպես տոտալիտարիզմի հոմանիշ, նաև որպես գործիք՝ ցույց տալու համար, որ սիստեմի, որը տվյալ դեպքում նույնացվում է “ազատ շուկայի” հետ, համակարգային փոփոխությունը կապված է բացառապես բռնության հետ, քանզի այն ուղղված է մարդու բնության դեմ, իսկ այդ փոփոխությունը պահպանելու ձգտումը բերում է բռնատիրության։
Եթե “ուտոպիա” տերմինը դիտարկենք այս քաղաքական պայքարի համատեքստում /աջ և ձախ/, ապա կարելի է նեոլիբերալիզմը դիտարկել որպես իրականացած ուտոպիա, իսկ դրան հակոտնյա գաղափար դիտարկել “ավտոնոմիան”, տարանջատելով այն ուտոպիականից:

Բանախոսությունը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 19:00-ին Կոմունայում՝ Հր. Քոչար 13, արվեստանոց 33 հասցեով։

Բանախոս՝ Վահրամ Աղասյան

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով