Սուվերենը և բիոպոլիտիկան \ Բանախոս՝ Վարդան Ջալոյան

«Վերածննդի ժամանակ առաջանում են սուվերեն պետության և բիոպոլիտիկայի գաղափարները: Դրանք իրավականորեն ամրագրվում են 1648 թ-ին՝ Վեստֆալյան հաշտության պայմանագրով:

Ինչպես նշում են ժամանակակից փիլիսոփաները` Կ․ Շմիդտը, Մ․ Ֆուկոն, Ջ․ Ագամբենը, բիոպոլիտիկան պետության բացարձակ իշխանությունն է մարդկային կյանքի նկատմամբ:

Առաջանում է պատկերացում, որ պետությունը պետք է հոգ տանի մարդկանց կյանքի համար, որի դասական օրինակներից մեկը Սովետական Միության հոգատարությունն էր իր քաղաքացիների նկատմամբ: Այստեղից էլ՝ այդ իշխանության երկիմաստությունը. այն ոչ միայն հոգ է տանում, այլ կարող է նաև մարդուն զրկել կյանքից:
Ժամանակակից բոլոր պետությունները հիմնվում են հոգատարության և սուվերենության այդ իդեայի վրա, ինչն այսօր խիստ խնդրահարույց է դարձել քաղաքական կրոնների, ահաբեկչության երևույթների համատեքստում:

Սուվերենության գաղափարն ու բիոպոլիտիկայի գաղափարը, մի կողմից, կարևորում է կյանքը, մյուս կողմից՝ այն կյանքն այնքան չնչին է համարում, որ կարող է այն խլել, ինչն Ագամբենը արտահայտել է homo sacer-ի` «մերկ կյանքի» (bare life) և «արտակարգ իրադրության» գաղափարների միջոցով:

Որպես օրինակ կարելի բերել 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունները և դրանց հետագա զարգացումները, երբ պետությունը հրաժարվեց «օբյեկտիվորեն» հետաքննել այդ սպանությունները՝ դրանք համարելով իր սուվերեն իրավունքը»:

Բանախոսությունը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 19:00-ին, Կոմունայում՝ Հրաչյա Քոչար 13, արվեստանոց 33 հասցեով։

Բանախոս՝ մշակութաբան Վարդան Ջալոյան

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով