Չünքüşաbaտum. որսալով ան-հայտ անցյալը

Չünքüşաbaտum (Çüngüşabadoum). որսալով ան-հայտ անցյալը (ան)շունչ առարկաների ու ասեկոսե առասպելների միջոցով

Դիանա   Կաչոյան ­ Շանց
( Սաբանջը   համալսարան )
եւ
Բենգի   Գյուլդողան
( Ստամբուլի   տեխնիկական   համալսարան )

14354988_1265972650100727_6938189028534836104_n

Ուղղակիորեն արձագանքելով հաղորդման (transmission), վերահորինման (reinvention), առարկաների ու արխիվների թեմաներին` մեր հետազոտությունը և դրա հետագա արդյունքը մասամբ պատմական, մասամբ` ազգագրական, մասամբ էլ` մեկնաբանական են: Ինչպե՞ս են 4-րդ սերնդի հայկական և թուրքական ծագում ունեցող, պատմության հակադիր կողմերում հայտնված երկու երիտասարդ կին, երկուսն էլ նույն գյուղից` Չնքուշից, երկխոսություն ստեղծում, որը մարտահրավեր է նետում 1915 թ. Ցեղասպանության դիսկուրսը պարփակող զոհ/ոճրագործ երկյակին (binary): Հետևելով մեր ընտանիքների անդրազգային տեղաշարժումներին ու 1915-ի շուրջ պատումների (narratives) հետագա փոխակերպմանը` այս նախագիծը Թուրքիայում և հայկական սփյուռքում ձևավորված արխիվների, հիշողության ու պատումի տարբեր շերտեր է բացահայտում: Արխիվային հետազոտության, գրքի ու ի վերջո` պերֆորմանսի և ցուցահանդեսի միջոցով մենք ձգտում ենք խնդրականացնել հաղորդման բնույթը` դրա բացահայտ և լուռ/անձայն կերպերով ու շերտերով` վերապրածի մասնատված պատմություններ, թուրքական ընտանիքի հետնորդների կողմից բացահայտվող, չբարձրաձայնված պատմություններ, փոխադրություն (transference) կին հետազոտողների/կատարողների միջև:


 

Ծագումով դիարբեքիրցի Բենգի Գյուլդողանը փորձարարական ճարտարապետության պատմության հետազոտող է, ով այժմ սովորում է Ստամբուլի տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում (PhD candidate) :

Ծագումով նյույորքցի Դիանա Կաչոյան-Շանցը բնակվել է Երևանում, Վենետիկում ու Ստամբուլում: Նա վերջերս ավարտել է Ստամբուլի Սաբանջը համալսարանի Մշակութային ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագիրը, և էսթետիկական ոսպնյակի կիրառմամբ աշխատում է տարօրինակ (queer) ֆեմինիստ հայի` հայկական անդրազգի/անդրպետության համատեքստում ազգայնականության, սեռականության, տան ու (չ)պատկանելության փոխհատումների ու (ապա)կողմնորոշումների շուրջ (ինքնա)կենսագրական գրքի վրա:

Էրիկ Շահինյանը մրցանակների արժանացած կինոգործիչ է, ով վերջերս ավարտել է Կոլումբիայի համալսարանի մագիստրոսական ծրագիրը:

Հետազոտության նախնական արդյունքները կներկայցվեն սեպտեմբերի 21-ին, ժամը 19։00-ին Կոմունայում՝ Հր. Քոչար 13, արվեստանոց 33 հասցեով։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով